⇚ На страницу книги

Читать ԿԱՐՄԻՐ

Шрифт
Интервал

Дизайнер обложки Արամ Գրիգորյան


© Արթուր Տիրացույան, 2020

© Արամ Գրիգորյան, дизайн обложки, 2020


ISBN 978-5-4498-3272-6

Создано в интеллектуальной издательской системе Ridero

>Բլոր իրադրություններն ու հերոսները հորինված են. ցանկացած համընկնում` պատահական է:

ՆԱԽԱԲԱՆ

Հավատում եմ, որ յուրաքանչյուրիս մեջ կա այն, ինչն անհրաժեշտ է լիաթոք ապրելու համար` զգայունակությունը…

Պետք է զգալ ամեն ինչ, ամեն մեկին ու երևույթ` չանտեսելով ամենաչնչին պահերը: Չ՞է որ կյանքում ամեն բան հիմնված է աննկատելի ու հասարակ թվացող ինչերի, մեկերի ու երևույթների վրա: Պետք է զգալ երկրագնդի պտտվելը, արևի կատարած ամեն ռեակցիան, անսահման տիեզերքի բազմատիպ էներգիաների ներգործությունը, պետք է զգալ մարդկանց` ինքներս մեզ, այդ բազմաբևեռ ազդեցությունների տիրույթում ու առանց դրանց…

Վայելեք կյանքը մինչև վերջ` չվնասելով մյուսներին…

Ա

Բախտավոր եմ, որ բախտ չունեմ…

Բ

Մեկ սենյակ, մեկ մահճակալ ու մահճակալի վերևում մեկ լույս` վառ ու լավ լուսավորող: Չորս անկյուն, որից երկուսում շունչ կա:

– Դու պետք է միայն նայես ինձ` ուրիշ ոչինչ, – լսվեց կնոջ ձայնը:

Տղան, խորը հոգոց հանելով, շրջվեց: Գիտեր իր մերկ լինելու մասին, բայց կասկածում էր կնոջ մերկությանը: Նայում էր ագահաբար ու զարմացած:

– Նայելս քեզ ի՞նչ է տալու:

– Ոչինչ, ուղղակի նայիր ինձ, նկատիր այն, ինչը թաքցնում եմ բոլորից, ինչը դոգմատիկ փակ է բոլորի համար:

– Բայց դա անհեթեթություն է` բարոյական ոչ մի կաղապարում չտեղավորվող արարք:

– Լսի՛ր, ես մեկնաբանությունների կարիք չունեմ, – ասաց կինը` շարունակելով, – վճարել եմ, հետևաբար, իրավունք ունեմ պահանջել այն, ինչ ինձ է անհրաճեշտ, այնպես որ պետք չեն ավելորդ մեկնաբանություններ, կարծիքներ ու հարցեր:

Տղան լռեց` իրեն ստոր ու ենթարկյալ ստրուկ զգալով: Լռեց, բայց դեռ բացատրությունների կարիք ուներ: Այո, նրան վճարել էին, բայց այլ բանի համար, նրա մտքով անգամ չեր անցնի, որ պետք է մերկ սավանի նման ուղղակի հետևեր կնոջ արարքներին:

– Իսկ ընթացքում հնարավո՞ր են շեղումներ քո պլանավորածից, – բանտարկված ու բոլոր իրավունքներից զրկված` դժգոհության նման հարցրեց տղան:

– Լռի՛ր, կլինի այն, ինչ կլինի:

Այս խոսքերն արտաբերելով` նա մոտեցավ լավ լուսավորված անկողնուն` մերթընդմերթ վերից վար շոյելով ուսերը, կրծքերը, իրանն ու մի խուրց մազերի մեջ թաքնված կարևորին…

– Ուրեմն դու վճարել ես միայն նայելո՞ւ համար:

– Այո, ճիշտ ես` միայն նայելու, բայց ոչ ոք չի արգելում հուսալ:

Տղան կարծում էր` ոչինչ չգիտի, բայց ներքուստ լավ էր հասկանում, թե ինչի համար է եկել ու ինչ կարող է լինել: Կինը հանդարտ պառկեց ու քարացավ:

– Իսկապես, չեմ հասկանում, թե ինչի՞ համար է այս մարդամեջ մերկացումը: Կանանց մեղավորի թուլությունը կա՛մ զզվանք է առաջացնում, կա՛մ էլ դաժանություն, հետևաբար, դու կախված ես կա՛մ առաջինից, կա՛մ երկրորդից:

– Մենք ինչի՞ց պետք է ավելի շատ զգուշանանք` չլինելիությունի՞ց, թե՞ դաժանությունից: Առաջարկի ու պահանջարկի միջև անսահմանություն կա, առաջարկի ու շինվելու միջև` նույնպես, դրան անվանում ենք հիասթափություն, իսկ հիասթափությունից հետո ոչինչ չկա, դա ուղղակի սեռական ակտի տեսանելիությունն է, այլ ոչ թե կարողության շտապելիությունը:

– Քո խոսքերն ուղղակի խղճուկ մեղադրանքներ են:

Այսքանն ասելով տղան մոտեցավ մերկությանն ու ծակող հայացքով սկսեց ուսումնասիրել սեթևեթ մարմինը:

– Միգուցե պետք էր մաքրե՞լ թևատակերս, – հարցրեց տղային:

– Ինչքան ցանկանում եք մաքրեք, ասեմ ավելին` որտե՛ղ ցանկանում եք, մեկ է այն երևալու է, դրանով դուք չեք կարող թաքցնել ձեր տատանողականությունը, հակառակը` ավելի շատ եք հաստատում ձեր ժամանակավոր լինելը, քանի որ ամեն մաքրումից, մաշկի տակ թաքնված, արմատները սկսում են ուռչել` ասես ցանկանալով շեշտել իրենց գոյությունը: